Փա՜ռք Քեզ Աստված մեր, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար Տեր, փա՜ռք Քեզ



Տե՜ր Աստված,
Սովորեցրո՛ւ ինձ սիրել Քեզ ավելին, քան ինձ եմ սիրում.
Սովորեցրու դատել ինձ այնպես, ինչպես ուրիշներին եմ դատում.
Սովորեցրու գիտակցել, որ վրեժը թուլության առաջին նշանն է:

Տե՜ր Աստված,
Մի՛ տուր ինձ հպարտություն այն ժամանակ, երբ ես հաղթում եմ.
Թույլ մի տուր հուսահատվել պարտության ժամանակ.
Հիշեցրու ինձ միշտ, որ պարտությունը հաջողության հասնելու փորձերից է:Տե՜ր Աստված,
Եթե ինձ տանում ես հաջողության ճանապարհով,
Ապա մի վերցրու համեստությունս:Տե՜ր Աստված,
Եթե ես մարդկանց ցավ պատճառեմ
Ուժ տուր ինձ նրանցից ներողություն խնդրելու,
Իսկ եթե մարդիկ ինձ ցավ պատճառեն
Ուժ տուր ներել նրանց…Փա՜ռք Քեզ Աստված մեր,
փա՜ռք Քեզ, ամեն բանի
համար Տեր, փա՜ռք Քեզ:
Փա՛ռք տվեք Աստծուն,
օրհնեցե՛ք մարդասեր և 
հավիտենական Թագավորին,
որ փրկում և ապրեցնում է Իր
ծառաներին: Դո՛ւ ես մեր
Փրկիչը՝ Քրիստոս Աստված,
հիմա մեր հոգիները օրհնում
և փառաբանում են Քեզ:
ԱՄԵՆ:

ԱՂՈԹՔ…

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *