ՇՏԱՊ. լուսադեմին…Ժամը 07։50-ի սահմաններից…ահասարսուռ դեպք է եղել.. ամուսինը դանակի հարված է հասցրել իր նախկին կնոջ սրտին. մինչ բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար…միայն իմանաք, թե ովքեր են նրանք




Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Արարատի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ ներքին արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի, մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Վեդու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Վեդիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Ամբակում Գրիգորյանի և բաժնի պետ Վահագն Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 2-րդ շենքի բնակիչ՝ 38-ամյա Կարինե Հակոբյանն է, ով այս պահին գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով Կ. Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանության Վեդու բաժին են բերման ենթարկել Շիրակի մարզի բնակիչ՝ 42-ամյա Գևորգ Ղևոնդյանին։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Վեդու քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սիսակ Հայրապետյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որը քննիչն առգրավել է։ Քննիչ Ս. Հայրապետյանի որոշմամբ Գ. Ղևոնդյանը ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու տուժածը նախկին ամուսիններ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/05/17/1125006/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *